Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաց բերողը վիրահատարանում է

Քաղաքականություն
hac-berox-nkar

Հաց բերող Արթուր Սարգսյանը  սուր ցավերով տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց: Այս պահին նա վիրահատարանում է: Բժիշկները պատրաստվում են վիրահատել նրան: Բանն այն է, որ այսօր  Արթուր Սարգսյանը  քննչական մարմնից ներկայանալու ծանուցում է ստացել, ինչից հետո նրա առողջական վիճակը կտրուկ սրվել է: Նրա հարազատները «Ա1+»-ի հետ զրույցում զարմանք են արտահայտել, թե ինչ կարիք կար Արթուր Սարգսյանին քննչական հրավիրելու. «Ազատվելուց հետո, իր համար հանգիստ ապրում էր, որևէ օրենք չէր խախտել, հիմա ի՞նչ են ուզում Արթուրից»: