Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշիկ Ալավերդյանը չի հրավիրել Առաքել Միրզոյանին

Սպորտ
unnamed-12-4

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները ներկայումս նախապատրաստվում են Խորվաթիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Տղամարդկանց մրցումներում հանդես կգան 6 ծանրորդ՝ Անդրանիկ Կարապետյանը 85 կգ, Կարուշ Ղուկասյանը 94 կգ, Սիմոն Մարտիրոսյանը, Սարգիս Գասպարյանը 105 կգ, Գոռ Մինասյանը, Ռուբեն Ալեքսանյանը +105 կգ: Հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն այս անգամ չի հրավիրել Ռիո-2016-ին անհաջողության մատնված Առաքել Միրզոյանին: Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը առաջնությանը մասնակցելու համար թիմում ընդգրկել է 58 կգ քաշային Իզաբելլա Յայլյանին, 75 կգ Սոնա Պողոսյանին եւ 90 կգ Տաթեւ Հակոբյանին: Մեր հավաքականները Խորվաթիա կմեկնեն ապրիլի 2-ին: