Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր 17 տարեկան ֆուտբոլիստները կպատրաստվեն Թուրքիայի մրցաշարին

Սպորտ
sport-hajastan-17

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը մարտի 16-20-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում: Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր պատանեկան հավաքականը վաղը սկսելու է նախապատրաստությունը Եվրոպայի 2017 թվականի առաջնության էլիտ-ռաունդի մրցաշարին: Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը, որը միաժամանակ մարզում է Երեւանի «Փյունիկը», հավաքական է հրավիրել 23 ֆուտբոլիստ, որոնք ներկայացնում են հանրապետության երկու ակումբները՝ «Բանանցն» ու «Փյունիկը», ինչպես նաեւ ֆուտբոլի ակադեմիան: Հարձակվող Գերման Կուրբաշյանը հանդես է գալիս գերմանական «Քյոլն» ակումբի պատանեկան թիմում: Եվրոպային մինչեւ 17 տարեկանների 2017թ առաջնության էլիտ-ռաունդում մեր հավաքականը հանդես կգա ընտրական 1-ին խմբում, որը կկայանա Անթալիայում: Մարտի 23-ին Հայաստանի Մ-17 հավաքականը կմրցի Գերմանիայի, 25-ին՝ Թուրքիայի, իսկ 28-ին՝ Ֆինլանդիայի այդ տարիքային թիմերի հետ: Եզրափակիչ փուլի ուղեգիր կնվաճեն 8 խմբերի հաղթողները եւ 2-րդ տեղը գրաված թիմերից լավագույն յոթը: