Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստան

Քաղաքականություն
5baad05f3c63c1429d2dd6b317cab7e8

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-ՊՆ առաջին տեղակալի հրավերով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 14-ից 15-ը կմասնակցի Մոսկվայում անցկացվող անվտանգության հարցերով համաժողովին: Համաժողովի շրջանակներում նախատեսված է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հանդիպումը ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ-ՊՆ առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հետ:   Նույն ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի աշխատանքային խումբը ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում կմասնակցի հավաքական անվտանգության տարածաշրջաններում սպառնալիքների գնահատման ու դրանց կանխարգելման հարցերով փորձագետների խորհրդատվություններին: