Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամենաշատ բողոքները` ՊՆ-ին եւ Երեւանի քաղաքապետարանին. ԹԻ (տեսանյութ)

Քաղաքականություն
111111

«Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը ներկայացրել է  Հանրային գնումների համակարգի 2016-2017 թթ-ի մոնիթորինգի միջանկյալ արդյունքները: Այն սկսվել է նախորդ տարվա հոկտեմբերին եւ կավարտվի այս տարվա օգոստոսին: Կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի խոսքերով, այն այս տարի առավել յուրահատուկ է, քանի որ մոնիթորինգի ընթացքում փոփոխության է ենթարկվել գնումների մասին օրենքը: «Նոր օրենքը պարզեցրել է այս համակարգը. գնումների խորհուրդը հիմա իսկապես անկախ ու մասնագիտացված է լինելու: Մի խնդիր է բաց մնում, արդյո՞ք դա  պետական հաստատություն է , թե՝ ոչ: Օրենքում դա չի երեւում»,- ասում է Վարուժան Հոկտանյանը: Անդրադառնալով մոնիթորինգին՝ նա նշեց, որ գնումների համակարգում հաճախ հանդիպող խախտումներից են  անհամապատասխանությունները հրատարակված փաստաթղթերում. «Օրինակ մեկ անձից գնման 6880 պայմանագիր կա egov.am-ում, իսկ armeps.am-ում ընդամենը 1183, սա մի քիչ տարօրինակ է: Կամ egov.am-ում գրված է, որ 9 ամսվա ընթացքում կնքվել է 2560 պայմանագիր, իսկ գնումների կայքում այդ թիվը 14,593 է»: Ըստ Վարուժան Հոկտանյանի՝ սա պարզապես անփույթ աշխատանքի արդյունք է: «Թրանսփերենսի ինթերնեյշնլ»-ը ուսումնասիրել է նաեւ պետական գնումների համակարգի բողոքները: 2016 թվականին այն հասել է 133-ի, նախորդ տարվա 54-ի փոխարեն. «Ամենաշատ բողոքները եղել են ուղղված ՊՆ-ին եւ Երեւանի քաղաքապետարանին»: