Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արգելոցներում հանդիպել են եվրոպական այծյամ, շնագայլ, աղվես, փորսուղ և աքիս

Տնտեսություն
unnamed-60

Շարունակվում է ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից Սևանա լճի մակերևույթի սառցակալման հետևանքով սահմանված խիստ հսկողության ռեժիմը: «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ մասնավորապես` ամենօրյա ստուգայցեր և շրջայցեր որսագողության կանխման, ինչպես նաև թռչունների վիճակի գնահատման համար:    «Զանգեզուր» կենսոլորտային ՊՈԱԿ-ի կողմից հատուկ պահպանվող տարածքներում իրականացվում են շուրջօրյա հերթապահությունները և պարբերական շրջայցերը: Վերջին շաբաթվա ընթացքում կատարվել են վայրի չվող և նստակյաց թռչնատեսակների ուսումնասիրություններ, որոնց ընթացքում հանդիպել են ամուրիկ, սպիտակախածի կեռնեխ, սև կեռնեխ, անտառային կաչաղակ, մեծ երաշտահավ, խայտաբղետ և սովորական փայտփորիկներ, սովորական խածկտիկ, հատբեկիչ, սոսնձակեռնեխ, սովորական սիտեղ, սովորական սարյակ,  լեռնային դրախտապան և կարմրակատար: Դիտարկումների ընթացքում հանդիպել են նաև 4  եվրոպական այծյամ, 9 շնագայլ, 4 աղվես,  2 փորսուղ և  3 աքիս: unnamed1 Կատարվել է «Զանգեզուր» կենսոլորտային ՊՈԱԿ-ի «Խուստուփ» պետական արգելավայր մասաճյուղի փաթաթվող թփերի տեսակային հաշվառում:    «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է անտառախախտման 1  դեպք, որի առթիվ կազմվել է արձնագրություն և ուղարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: Գարնանամուտի հետ կապված նվազել է վառելափայտի պահանջարկը, ինչի արդյունքում աշխատանքային 4 օրվա ընթացքում բնակչությանը բաց է թողնվել  2 խ.մ. վառելափայտ: Նույն ժամանակահատվածում «Խոսրովի անտառ» պետական արգելոցը համագործակցելով Վայրի բնության հիմնադրամի հետ, տեսա և ֆոտոբռնիչների օգնությամբ կատարում է կենդանական աշխարհի սեզոնային միգրացիայի և հաշվառման աշխատանքներ, որոնք հիմնականում տեղի են ունենում «Խոսրով» և «Խաչաձոր» տեղամասերում:    «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրում ուսումնասիրությունների համար կատարվում են փորձահրապարակների նախապատրաստրաստման աշխատանքներ: Իրականացվում են շուրջօրյա հերթապահություններ և շրջագայություններ, որի ընթացքում մեկ շաբաթում չի հայտնաբերվել արգելոցային ռեժիմի  որևէ խախտում: Արգելոցի բուսաբանական բաժնում կատարվում են հերբարիումների թվայնացման աշխատանքներ:    «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացվում են շուրջօրյա հերթապահություններ և շրջագայություններ, որի ընթացքում մեկ շաբաթում չի հայնաբերվել արգելոցային ռեժիմի  որևէ խախտում: