Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատգամավորի թեկնածուն կմասնակցի շախմատի Եվրոպայի առաջնությանը

Սպորտ
sport-evrochess

Ապրիլի 11-ին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կմեկնարկի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այդ մրցաշարում Հայաստանը կներկայացնեն մեր կանանց հավաքականի անդամները՝ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը, կանանց միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը: Մրցաշարի արդյունքներով 14 շախմատիստուհի կնվաճի շախմատի աշխարհի կանանց առաջնության ուղեգիր: Նշենք, որ Լիլիթ Մկրտչյանը ներկայումս Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով մասնակցում է ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: