Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ». (թարմացված) (տեսանյութ)

Սպորտ
gag

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել է այսօր կայանալիք Անգլիայի գավաթի խաղարկության «Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ» քառորդ եզրափակիչ հանդիպմանը: Մեր ֆուտբոլիստը խաղը կսկսի մեկնարկային կազմում: Ի դեպ, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նախապես հայտարարել էր, որ հարձակվող Մարկուս Ռեշֆորդը վատառողջ է եւ չի մասնակցի հանդիպմանը: Սակայն ֆուտբոլիստն արագորեն ապաքինվել է եւ հայտավորված է հիմնական կազմում: Այդպիսով, Հենրիխ Մխիթարյանը կխաղա հարձակման կենտրոնում, իսկ նրան եզրերում կօգնեն Էշլի Յունգն ու Մարկու Ռեշֆորդը: «Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կսկսի Երեւանի ժամանակով ժամը 23:45-ին: Ֆուտբոլասերներն այն կարող են ուղիղ եթերով դիտել հետեւյալ կայքէջով   Խաղի 35-րդ րոպեին խաղի մրցավարը երկրորդ դեղին քարտը ցույց տվեց մանկունիացիների խաղացող Անդեր Էրրերային, ինչից հետո դաշտ դուրս եկավ Մարուան Ֆելաինին՝ փոխարինելով Հենրիխ Մխիթարյանին։ Խաղում միակ գոլի հեղինական դարձավ «արիստոկրատների» կիսապաշտպան Նգոլո Կանտեն՝ ապահովելով տան տերերի նվազագույն հաղթանակը։