Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ասել եմ հավասարաչափ կտանեք, թե չէ մենք այլ միջոցների կդիմենք. Ս. Օհանյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Seyran-Ohanyan-nkar

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի հավաքից հետո,  Ջրառատում երեկ միջադեպ է  գրանցվել։  Ջրառատ գյուղի գյուղապետ, ՀՀԿ –ական  Սամվել Գալստյանը սպառնալիքներ է հնչեցրել  դաշինքի համակրի հանդեպ։ «Միջադեպից, կռվից հետո, նաև փորձել են զենք կիրառել, բայց իմ թիմակցիների հմուտ գործողությւոնների արդյունքում այդ զենքը ձեռքից վերցվել է, հանձնվել իրավապահ մարմիններին»,- ասում է Սեյրան Օհանյանը։ Իրավապահները սակայն, բերման են ենթարկել ոչ թե ատրճանակով սպառնացողին, այլ միջադեպը կանխած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրներին։  «Իրավապահ մարմինները օրենքի շրջանակներում աշխատում են և իրենց ես խնդրել եմ և հորդորել, որ այդպես չի կարելի, և երբ տեղի է ունենում միջադեպ, միայն մեկ կողմի մարդկանց են ձերբակալում։ Ասել եմ հավասարաչափ կտանեք, թե չէ մենք այլ միջոցների կդիմենք»,- հայտարարեց Օհանյանը։ Ըստ տեղեկություննների՝ զենքով սպառնալիքներ հնչրեցրած գյուղապետը Հայաստանի փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի բարեկամն է։ Ջրառատը  Երանոսյանի ծննդավայրն է։  Միջադեպին խառնվել է նաև նրա եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ նա անգամ կրակոցներ է արձակել օդ։ Լեռնիկ Երանոսյանն անցած տարի Սարի թաղում նռնակներ էր նետել քաղաքացիների ուղղությամբ։  «Բուն միջադեպի պատճառը փորձում են ներկայացնել, ասել, որ հնուց եկած խնդիրներ կան։ Բուն միջադեպի պատճառը մեր հանրահավաքում գտնվող մարդկանց թույլ չտալն է, որ մասնակցեն»։ Նման միջադեպերի մասնակիցներին Սեյրան Օհանյանը կոչ է անում մնալ քաղաքակրթության սահմաններում և չիջնել ասֆալտի մակարդակի։ Հոգ չէ, որ մեխն էլ չագուչն էլ, իշխանությունների ձեռքում է,  ինչպես ասել  էր ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը։ «Ես հենց առաջարկում եմ բարեկիրթ ձևով վերջ տալ դրան, հավատալ, որ ընտրությւոնների միջոցով կարելի է հասնել փոփոխությւոնների, այնպես անել, որ այդ չագուչն էլ մեխն էլ հավասարաչափ ողջ –ժողովրդի համար օգտագործվեն»,-նշում է ։ Միջադեպից հետո փոխոստիկանապետի եղբայրը՝  Լեռնիկ Երանոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն։