Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անձնագրայինը պատասխանում է Նաիրա Զոհրաբյանի մտահոգությանը

Կարևոր լուրեր Հասարակություն
MHM46140-copy

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, համաձայն որի` կասկածի տակ է դրվում ՀՀ Ազգային ժողովի ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց թիվը: Մասնավորապես, հայտարարությամբ նշվում է հետևյալը. «Պարզվում է՝ մեր երկրում կա 2 մլն 567 հազար ընտրող: Ժողովուրդ ջան, էս երկրում էդքան մարդ կա՞ ապրող: Նախորդ ընտրությունների համեմատ՝ ընտրողների թիվը ներկայացվում է մի քանի հազարով ավելի: Ստացվում է՝ Հայաստանում մի քանի հազար մարդ ծնվել է միանգամից 18 տարեկա՞ն»,- հարց է բարձրացնում թեկնածուն»: Ընտրողների ռեգիստրի ձևավորման և դրա հիմնա վրա ընտրողների ցուցակները կազմելու իրավական հիմքերի և ընթացակարգի մասով ՀՀ ոստիկանությունը բազմիցս տվել է պատոնական պարզաբանում, համաձայն որի նշվածի համար հիմք է ընդունվում բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալները: Եթե անձը բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է ՀՀ բնակության վայրի հասցեում, նրա տվյալներն ընդգրկվում են ընտրողների ցուցակում: Ինչ վերաբերում է ընտրողների թվի աճին, այդ կապակցությամբ նույնպես ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ: Նախորդ ընտրությունների համեմատ ընտրողների թվի տարբերությունը որոշվում է ոչ թե նոր ծնված անձանց թվով, այլ դրանից հետո 18 տարին լրացող անձանց թվով և մի շարք այլ գործոններով: