Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կայացել է մարզական սամբոյի Հայաստանի առաջնությունը

Սպորտ
sport-sambo

Երեւանում անցկացվել է մարզական սամբոյի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Այդ մասին հայտնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը: Առաջնությանը մասնակցել է ՀՀ մարզերի (Արարատ, Կոտայք, Տավուշ, Շիրակ, Արմավիր, Լոռի), Արցախի, Երեւանի եւ Բանակի մարզական ակումբի 77 մարզիկ: Ըստ քաշային կարգերի հանրապետության չեմպիոններ են հռչակվել Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (62 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ), Արսեն Ղազարյանը (74 կգ), Միշա Նազարյանը (82 կգ), Էդիկ Պետրոսյանը (90 կգ), Գառնիկ Սարոյանը (100 կգ) եւ Արթուր Բունիաթյանը (+100 կգ): Առաջնության արդյունքներով ձեւավորված Հայաստանի հավաքականն այս տարի կմասնակցի աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին, ինչպես նաեւ միջազգային մրցաշարերի: