Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաձգիգ Լիլիթ Մկրտչյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն

Սպորտ
hr

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ: Սա 8 տարվա ընդմիջումից հետո Եվրոպայի մեծահասակների առաջնությունում հայ հրաձիգների նվաճած առաջին մեդալն է: Լիլիթը, վազող թիրախ նորմալ վազք մեծահասակների պայքարում հավաքելով 369 միավոր, անցել է եզրափակիչ փուլ, որտեղ 6:2 հաշվով զիջելով ուկրաինուհի Գալինա Ավրամենկոյին՝ դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն: Լիլիթ Մկրտչյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի սան է, նրա անձնական մարզիչն է Արմենակ Գալոյանը: Մեր երկիրը Եվրոպայի առաջնությունում ներկայացրել են 13 մարզիկ. հրացան զենքաձևում՝ Սուրեն Բերյան, Հրաչիկ Բաբայան, Քրիստիան Լաուեր, Հայկ Բաբայան, Վրեժ Թորոսյան, Նարեկ Ադամյան, Ալլա Պողոսյան, ատրճանակ զենքաձևում՝ Նորայր Առաքելյան, Էլմիրա Կարապետյան, Զավեն Իգիթյան, Բենիկ Խլղաթյան, վազող թիրախ զենքաձևում՝ Լիլիթ Մկրտչյան, Հովհաննես Խաչատրյան: Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունն անցկացվել է Սլովենիայի Մարիբոր քաղաքում, որին մասնակցել են 46 երկրի 577 մարզիկներ:   ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն