Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս պահին ընտրողների ընդհանուր թիվը՝ ըստ ոստիկանության

Հասարակություն
elections14-402x265

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ԱԺ 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ 2017 թ. մարտի 13-ի դրությամբ

 Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի` Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 20-րդ օրը, ՀՀ ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը:
Այսպես.
 
քվեարկության օրվանից 20 օր առաջ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է`
 2.564.244, որից ՝
- ըստ գտնվելու վայրի ընտրողների թիվը` 1249,
 
- հաշվառում չունեցող ընտրողների թիվը ` 20:

 

Հայաստանի Հանրապետության ոստիկանություն