Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիրակի.Երկաթե շերեփից` ֆեյսբուքյան ուղիղ եթեր. քարոզչական նոր տեխնոլոգիաներ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
kiraki12.03

Մարտի 5-ից պաշտոնապես սկսվեց խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ 27 օր շարունակ 5 կուսակցություն ու 4 դաշինք ներկայացնելու են իրենց ծրագրերը, իրենց թեկնածուներին, խոստումներ են տալու։ Նրանք գործի կդնեն քարոզչության ամենատարբեր մեթոդներ՝ վիրտուալ, իրական, բանավոր, գրավոր։   Քարոզարշավի մեկնարկին համացանցում քննարկման թիրախ դարձավ ՀՀԿ տեսահոլովակը, որտեղ մեր սիրված հերոսներն էին՝ Լևոն Արոնյան, Արթուր Աբրահամ, Հենրիխ Մխիթարյան, իսկ երգում էր «Ռեինկարնացիա» խումբը, որն ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում քննադատողներին դատարկագլուխներ անվանեց ու ասաց, որ այս ամենը քաղաքականության հետ կապ չունի։ ՀՀԿ փոխնախագահը Արմեն Աշոտյանը շարունակեց՝ մեր տեսահոլովակի հարգարժան լիբերալ քննադատները թող իմանան, որ դա նույնպես մարդու իրավունք է և քաղաքական պայքարի դրսևորում, որ իրենք պարտավոր են հարգել: Ռեգիոն հետազոտական կենտրոնն ուսումնասիրել է  կուսակցությունների ակտիվությունը քարոզչական տարբեր հարթակներում. Բոլոր ուժերը կարևոր են համարում ֆեյսբուքյան հարթակը:Այստեղ ամենից շատ հավանումներ է հավաքել Նիկոլ Փաշինյանի էջը՝ 40.000: Րաֆֆի Հովհաննիսյանի էջը հավանողների թիվը 33.000 է, Սեյրան Օհանյանինը՝ 19.000: Մարտի 7-ի գիշերը  հարձակում է տեղի ունեցել ԵԼՔ դաշինքի Վանաձորի կենտրոնական շտաբի վրա։ Անհայտ անձինք պատառոտել են դաշինքի նախընտարական քարոզչության պաստառները։ ԿԸՀ-ն ու ոստիկանությւոնը միջոցներ ձեռնարկեցին՝ գտնելու և պատժելու համար մեղավորներին։ Ավելի ուշ դաշինքի առաջնորդ Էդմոն Մարուքյանը հենց Վանաձորում հայտարարեց, որ իրենց պաստառներն այսուհետ առավել պաշտպանված ու տեսանելի կլինեն։ Քարոզչական ինչ հնարքներ են օգտագործում քաղաքական ուժերը, ինչ նորամուծություններ կան այս քարոզարշավում՝ կքննարկենք հաղորդման ընթացքում։ Ինչպես է անցել քարոզարշավի առաջին շաբաթը Գյումրիում և Կապանում՝ ներկայացնում են «Սոսի» և «Ցայգ» ՀԸ տեսանյութերը։ Թողարկման հյուրերն են քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը և PR-ի զարգացման հայկական կենտրոնի ղեկավար Հայկ Կիրակոսյանը։