Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նարեկ Սիրունյանը արծաթե մեդալ նվաճեց

Սպորտ
sp

  Ստամբուլում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում մեր մարզիկները վաստակեցին երկու մեդալ: Մրցումների վերջին օրը Հայաստանի չորս ըմբիշներից գերազանց հանդես եկավ 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը: Նա հաղթահարեց նախնական բոլոր փուլերը եւ միայն եզրափակիչ գոտեմարտում պարտություն կրեց: Նարեկ Սիրունյանը արժանացավ արծաթե մեդալի: Մեր մյուս ըմբիշները, 86 կգ քաշային Վահե Թամրազյանը, 97 կգ քաշայիններ Գեորգի Կետոեւն ու Շամիր Աթյանը անհաջող հանդես եկան եւ ժամանակից շուտ ավարտեցին ելույթները: Այդպիսով, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Ստամբուլում նվաճեց մեկ արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ (Վոլոդյա Ֆրանգուլյան, 61կգ):