Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» ջախջախեց «Շիրակին» եւ մոտեցավ առաջատարին

Սպորտ
Gago

Ֆուտբոլի Հայաստանի 2016-17թթ առաջնության բարձրագույն խմբի 19-րդ տուրի վերջին խաղում հանրապետության չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» սեփական դաշտում ջախջախեց ընթացիք մրցաշարի առաջատար Գյումրիի «Շիրակին»: Բոլոր երեք գոլերն էլ արձանագրվեցին առաջին խաղակեսում: Հաշիվը 11-րդ րոպեին բացեց Արտակ Եդիգարյանը, ապա 37-ին կրկնապատկեց Արտակ Դաշյանը, իսկ խաղակեսի վերջին րոպեին սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը հաշիվը դարձրեց 3:0: Ընդմիջումից հետո երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ այլեւս չգտան դարպասի գրավման բանալին: «Ալաշկերտը» վաստակեց 36 միավոր եւ ընդհուպ մոտեցավ «Շիրակին», որը դեռեւս մեկ միավոր շատ ունի: Ապա հաջորդում են «Գանձասար-Կապանը»՝ 33 միավոր, «Փյունիկը»՝ 30: Մնացած երկու հորիզոնականներում գտնվող «Բանանցն» ու «Արարատը» բավականին ետ են մնացել առաջատարներից եւ արդեն չեն կարող պայքարել մրցանակային տեղերի համար: Առաջնության հաջորդ տուրը տեղի կունենա մարտին 17-19-ը: