Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վոլոդյա Ֆրանգուլյանը բրոնզե մեդալ է նվաճել Թուրքիայում

Սպորտ
unnamed-12-3

Ստամբուլում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականն առաջին մեդալն է նվաճել: Վոլոդյա Ֆրանգուլյանը 61 կգ քաշային կարգում չնայած պարտություն է կրել նախնական փուլում, սակայն հետո հաղթել է սփոփման մարտերում եւ դարձել բրոնզե մեդալակիր: Մեր մյուս ըմբիշները՝ 74 կգ քաշայիններ Գրիգոր Գրիգորյանը եւ Վարուժան Կոջոյանը երրորդ տեղի համար գոտեմարտերում անհաջողության են մատնվել եւ մնացել են ձեռնունայն: Այսօր պայքարի մեջ են մտնելու 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը, 86 կգ քաշային Վահե Թամրազյանը եւ 97 կգ քաշայիններ Գեորգի Կետուեւն ու Շամիր Աթյանը: