Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զորակոչի առումով ես հեղափոխություն եմ արել» (տեսանյութ)

Քաղաքականություն
seyran-2

Պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Սեյրան Օհանյանն այսօր Ավան վարչական շրջանում քարոզարշավից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ  իր պաշտոնավարման ընթացքում արձանագրված կոռուպցիոն դեպքերին՝ նշելով. «Գոյություն ունի զինված ուժերում հասարակական եւ քաղաքացիական-ժողովրդավարական վերահսկողություն: Վերջին 5 տարվա ընթացքում չի եղել Պաշտպանության որեւիցե մի նախարար, որի գործունեության ընթացքում այդ վերահսկողական օրգանները այդքան շատ գործունեություն իրականացրած լինեն: Իհարկե, նրանք կողքից շատ դեպքերում օգնել են բանակի ղեկավարությանը՝ բացահայտել եւ բացահայտված այդ գործերի վերաբերյալ համապատասխան որոշումներ ընդունել, քրեական գործեր հարուցել: Գոյություն ունի նաեւ Պաշտպանության նախարարի անձնական վերահսկողական օրգանները: Որեւիցե մի նախարարի ժամանակ, հարգանք տածելով բոլորի նկատմամբ, այդքան բացահայտումներ չեն եղել իմ ենթակա այդ կառույցներում, որքան իմ ժամանակ: Այդ բացահայտումներից ես համապատասխան որոշումներ եմ ընդունել: Դրանք հրապարակային չեն՝ ելնելով պաշտպանության նախարարության առանձնահատկություններից: Ես համապատասխան աշխատանքներ եմ տարել կոռուպցիոն ռիսկերի բացահայտման առումով՝ կադրային քաղաքականություն, սոցիալական խնդիրներ, բնակարանների հատկացումներ, նաեւ՝ զոհված, հաշմանդամ դարձած զինվորների բնակարանային պայմանների բարելավման համար դրամական փոխհատուցումները: Զորակոչի առումով իմ ժամանակ, կարելի է ասել, հեղափոխություն է եղել՝ նախկին տարիներով եկած՝ մինչեւ ինձ եկած կոռուպցիոն ռիսկերը գրեթե հավասարվել է մինիմումի: Մենք այսօր զինակոչն իրականացնում ենք վիճակագրությամբ»: