Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վալմերսոնը հաղթանակ պարգեւեց «Գանձասար-Կապանին»

Սպորտ
foot-3

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 19-րդ տուրի խաղում «Գանձասար-Կապանը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթեց «Բանանցին»: Միակ գոլը հանդիպման 74-րդ րոպեին խփեց կապանցիների հարձակվող Գարսիա Վալմերսոնը: «Գանձասար-Կապանը» վաստակեց 33 միավոր եւ հավասարվեց երկրորդ տեղում գտնվող «Ալաշկերտին»: «Բանանցը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց այս տարում եւ շարունակում է մնալ նախավերջին՝ 5-րդ տեղում: