Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատ»-ն այս մրցաշրջանում լուրջ նպատակներ չունի (տեսանյութ)

Սպորտ
futbol

Երեւանի «Արարատը» Հայաստանի առաջնությունում այսօր կայացած խաղում 0:3 խոշոր հաշվով պարտվեց «Փյունիկին», որը ներկայումս համալրված է երիտասարդ ֆուտբոլիստներով: Խաղից հետո արարատցիների գլխավոր մարզիչ Արկադի Անդրիասյանն ասաց, որ խաղերի արդյունքն իրեն այնքան էլ չի հետաքրքրում: «Այս տարի մենք չենք կարող պայքարել մրցանակների համար: Խաղում ենք հաջորդ մրցաշրջանի համար: Ներկայումս զբաղված ենք նոր թիմի ստեղծմամբ: Նրանք, ովքեր լավ կխաղան, կընդգրկվեն հիմնական կազմում»: Փորձառու մասնագետը զարմացած չէ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսել է խաղեր անցկացնել ուրբաթ օրը: «Երբ ուզում են, այդ օրն էլ խաղ են նշանակում: Դա նորություն չէ: Պարզապես հիմա խաղադաշտերը չկան, դրա համար տարբեր օրեր են գցում», - եզրակացրեց Արկադի Անդրիասյանը: