Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արսինե Խանջյանի հայցը կարճվել է

Հասարակություն
e291b8f61b3d72f4e1e7a64435560cb9

Վարչական դատարանը որոշել է կարճել կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանի հայցն ընդդեմ ոստիկանության:  «Իրավական հիմք դատարանը չի ունեցել: Դատարանը պարտավոր էր ոստիկանության գործողությունների իրավաչափությունը քննարկել եւ նրանց տալ իրավական գնահատական: Սակայն տեսանք, որ  դատարանը չցանկացավ ոստիկանության գործողությունները քննարկման առարկա դարձնել եւ փաստել, որ ոստիկանության գործողությունները իրապես եղել են ոչ իրավաչափ»,- «Ա1+»-ին ասաց Արսինե Խանջյանի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը: Արսինե Խանջյանին առանց պատճառաբանության Խորենացի փողոցից բերման էին ենթարկել եւ ձերբակալել Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքի գրավման օրերին։ Նա գնացել էր հավաքին մասնակցելու, ինչպես նաեւ դրա վերաբերյալ ֆիլմ պատրաստելու համար: Սակայն հայտնվել էր  Ոստիկանության զորքերի զորամասում:Դերասանուհին դատարանից պահանջում էր  ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները, ինչպես նաեւ  բարոյական վնասի փոխհատուցում՝ 500 հազար դրամի չափով:     Ոստիկանությունը դատարանում հանդես էր եկել միջնորդությամբ եւ դատարանին խնդրել կարճել գործի վարույթը, քանի որ այն վարչական դատարանի քննությանն ընդդատյա չէ եւ ոստիկանության գործողությունները պետք է որակվեն քրեաիրավական տեսանկյունից: «Դատական համակարգը որեւիցե ձեւով չի ցանկանում քննության առարկա դարձնել հենց ոստիկանության գործողությունները, որոնք տեղի  են ունեցել Խորենացի փողոցում»,- ասաց Արամազդ Կիվիրյանը: Որոշումը կբողոքարկվի  Վարչական վերաքննիչ դատարան: