Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միջնադարյան վարքագիծը մեզ համար անընդունելի է». Ա. Բաղդասարյանը՝ վերագրանցումների մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
artur-1

Հայկական վերածնունդ կուսակցության ղեկավարն իր հիմնած՝ Եվրոպական համալսարանում է հյուրընկալում Արաբկիր համայնքի ընտրողներին։  Կատարածից ու անելիքներից խոսելուց զատ, քննարկման թեմա է  ընտրակաշառքը։ Համալսարանի մարզերից եկած ուսանողներին ու ոչ միայն նրանց անհանգստացնում են Երեանում վերագրանցման հետ կապված խնդիրները;  Նրանք ուզում են Երեւանում մասնակցել  ապրիլի 2-ի քվեարկությանը։ Արթուր Բաղդասարյանն ընդգծում է՝ իրենք դեմ են վերագրանցմանը, ասում է, սա ընտրություններում կեղծելու եւ ճնշում գործադրելու մեխանիզմներից մեկն է. «Մենք տեղեկատվություն ունենք, որ Մասիսից բերում են Զեյթուն, Արմավիրից տանում են Մալաթիա, գործատերերը ասում են՝ պետք է գնաք էնտեղ ու քվեարկեք, չէ՝ գործից հանում ենք, էս միջնադարյան վարքագիծը մեզ համար անընդունելի է»։ Արթուր Բաղդասարյանը հիշեցնում է՝ անգամ նման պարագայում ընտրողը խցիկում միեւնույն է մենակ է մնում:    Ավելին՝ տեսանյութով