Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բացահայտվել է «Բարսելոնայի» անակնկալ հաղթանակի գաղտնիքներից մեկը

Սպորտ
sport-barcelona

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Բարսելոնա» -  «ՊՍԺ» հանդիպման ժամանակ, որն ավարտվել է կատալոնյան ակումբի անակնկալ հաղթանակով, բավական ուշագրավ երկխոսություն է տեղի ունեցել բարսելոնացիների դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենի եւ պաշտպան Խավիեր Մասկերանոյի միջեւ: Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, երբ հյուրերը գոլ են խփել եւ հաշիվը դարձել 3:1, գերմանացի գոլապահը մոտեցել է արգենտինացի ֆուտբոլիստին եւ ասել. «Ես չեմ կարող այսպես «մեռնել», քանի որ մենք «Բարսելոնան» ենք: Բոլորդ առաջ գնացեք: Ես մենակ կպահեմ դարպասը: Պետք է անպայման հաղթենք»: Արդյոք այդ խոսքերը ազդեցություն են թողել «Բարսելոնայի» ֆուտբոլիստների վրա, դժվար է ասել, սակայն նրանք հետագայում եւս երեք գոլ են խփել, հաղթել են 6:1 հաշվով եւ լիգայի պատմության մեջ առաջին անգամ ռեւանշի են հասել առաջին խաղում 0:4 հաշվով պարտվելուց հետո: