Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի խաղաց «Ռոստովի» հետ (տեսանյութ)

Սպորտ
a1rostov

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի մրցավեճում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Ռոստովում ոչ-ոքի խաղաց տեղի համանուն թիմի հետ:   Հանդիպման 35-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Զլատան Իբրահիմովիչի փոխանցումից հետո գրավեց դարպասը եւ առաջ մղեց հյուրերին:   «Ռոստովի» հաշիվը հավասարեցնել հաջողվեց 53-րդ րոպեին, երբ Տիմոֆեյ Կալաչեւը հաշվենկատ փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Ալեքսանդր Բուխարովին, որը ընթացքից գնդակն ուղարկեց դարպասի ներքեւի անկյունը՝ 1:1: Երկրորդ խաղակեսի 67-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանին փոխարինվեց:   Թիմերի պատասխան հակամարտությունը տեղի կունենա մարտի 16-ին, Մանչեսթերում: