Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում է

Սպորտ
unnamed-5-3

Քիչ առաջ հայտնի դարձան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Ռոստով» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման մեկնարկային կազմերը: Ինչպես տեղեկացնում է ռուսական «Չեմպիոնատ» կայքէջը, անգլիական թիմում առաջին րոպեներից հանդես կգան առաջատար կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանն ու Պոլ Պոգման, ինչպես նաեւ միակ ընդգծված հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: Խաղը կսկսի Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին: Ֆուտբոլասերներն այն կարող են դիտել հետեւյալ կայքէջով