Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկն» իր դաշտը զիջել է «Գանձասար-Կապանին»

Սպորտ
sport-hh-futbol

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժինը հայտնում է, որ բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում կատարվել են փոփոխություններ: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, «Փյունիկ» - «Արարատ» հանդիպումը կկայանա մարտի 10-ին, «Փյունիկ» ակումբի մարզադպրոցի խաղադաշտում: Իսկ ահա «Գանձասար-Կապան» - «Բանանց» խաղը տեղի կունենա Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, որտեղ իր մրցակցիներին սովորաբար հյուրընկալում են հենց փյունիկցիները: Այդ հանդիպումը կկայանա մարտի 11-ին: Նշենք, որ 19-րդ տուրի շրջանակում կկայանա առաջնության կենտրոնական խաղերից մեկը: Երկրորդ տեղում ընթացող «Ալաշկերտը» սեփական դաշտում կհանդիպի միանձնյա առաջատար  «Շիրակի» հետ: Այս հակամարտությունը նախատեսված է մարտի 12-ին, ժամը 14:00-ին: