Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր պայմաններ՝ արտասահմանում բուժվող զինծառայողների համար

Պաշտոնական
3065

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ  ՀՀ կառավարության  09.03.2017թ. հերթական նիստում հավանության է արժանացել «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:  Նախագծով առաջարկվում է, որ բուժման նպատակով օտարերկրյա պետությունում գտնվող` Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման` զինվորական ծառայության հետ հաշմանդամության պատճառական կապ ունեցող անձին. 1)             կենսաթոշակ նշանակելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Գործող ընդհանուր կարգի համաձայն` կենսաթոշակ նշանակվում է, երբ դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը քաղաքացին ներկայացնում է անձամբ: Նախագիծն ընդունվելու դեպքում կնախատեսվի երրորդ անձի միջոցով դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու հնարավորություն, 2)            կենսաթոշակ վճարելը վերսկսվում է լիազորագրով: Ըստ գործող ընդհանուր կարգի`  կենսաթոշակ վճարելը լիազորագրով վերսկսվում է միայն, երբ կենսաթոշակառուն պատիժը կրում է քրեակատարողական հիմնարկում կամ բուժվում է հոգեբուժական հաստատությունում, 3)            կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու և կենսաթոշակ վճարելը վերսկսելու առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Գործող ընդհանուր կարգի համաձայն` կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու և կենսաթոշակ վճարելը վերսկսելու համար դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը քաղաքացին ներկայացնում է անձամբ:   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին