Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բարսելոնան» հերքեց 186 անհաջող փորձերի տեսությունը (տեսանյութ)

Սպորտ
foot-2

Ֆուտբոլի Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» իսկական հրաշք գործեց ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում:  1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում կատալոնյան ակումբը սեփական դաշտում 6:1 հաշվով ջախջախեց Ֆրանսիայի գործող չեմպիոն Փարիզի «ՊՍԺ»-ին: Այդպիսով, եվրոգավաթների պատմության մեջ առաջին անգամ թիմը հաղթահարեց փլեյ-օֆֆի արգելքը՝ առաջին խաղում պարտվելով 0:4 հաշվով: Մինչ այդ 186 անգամ թիմերին չէր հաջողվել հասնել նման ռեւանշի: Նշենք, որ «Բարսելոնան» սահմանել է նաեւ ակումբային նոր ռեկորդ՝ չեմպիոնների լիգայում տանելով 15-րդ անընդմեջ հաղթանակը սեփական դաշտում: