Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմանդո Համբարձումյանը անսպասելի հրաժարական է տվել

Սպորտ
sport-armanso-8.03.

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Արմանդո Համբարձումյանը, որը բուլղարական «Բերոե» թիմի դարպասապահների մարզիչն է, անսպասելի հրաժարական է տվել: «Թերթերը գրում են, որ ես ձեռքով հարվածել եմ գլխավոր մարզչի օգնական Աթանաս Ռիբարսկուն: Նման բան չի եղել: Թիմերում հաճախ է պատահում, որ երկու հոգի սկսում են իրար չհասկանալ: Նման իրավիճակում նրանցից մեկնումեկը ստիպված հեռանում է: Այս դեպքում ես որոշեցի դիմել այդ քայլին», - պարզաբանել է մեր հայրենակիցը: Նշենք, որ Արմանդո Համբարձումյանը «Բերոե» թիմում աշխատում էր 2012 թվականից: