Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կոմունիստները դեսանտ իջեցրեցին Հյուսիսային պողոտայի վրա» (տեսանյութ)

Քաղաքականություն
komunist-caikner

Հայաստանի կոմունիստները այս տարի յուրահատուկ ձեւով են որոշել շնորհավորել կանանց եւ նրանց ծաղիկներ բաժանել.   «Մեր կողմից, մեր կուսակցության կողմից կինը , մայրը արժևորված են եւ համարում ենք ամենամեծ արժեքներից մեկը:  Կինն է օջախի ջերմացնողը, ազգը բազմացնողը»,- ասաց ՀԿԿ կենտկոմի քարտուղար Գագիկ  Մանուկյանը:    Հյուսիսային պողոտայում հավաքված կոմունիստները, բացի կանանց տոնը շնորհավորելուց, չեն մոռանում իրենց հիմնական գործը՝ մասնակցել քարոզարշավին եւ ակնկալել բարձր արդյունքներ: «Կոմունիստները  անպայման  տոկոսը հաղթահարելու են եւ մտնելու են ԱԺ, մեր կուսակցությունը անպայման պետք է անցնի: Հաղթանակը մերն է»,- ավելացնում է Սպարտակ Գրիգորյանը:   Այնուհետ  կոմունիստները որոշեցին երթ անցկացնել: «Այսօր կոմունիստները դեսանտ  իջեցրեցին Հյուսիսային պողոտայի վրա:  Սա սկիզբն էր հերթական անգամ ԱԺ մտնելու»,- նշում է Հայաստանի առաջադիմական կուսակցության  փոխնախագահ Գեղամ Գալստյանը: Մանրամասները՝ տեսանյութում: