Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նապոլի» - «Ռեալ» խաղից առաջ մադրիդցիները չեն կարողացել մարզվել

Սպորտ
gago

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Նապոլի» - «Ռեալ» պատասխան խաղից առաջ իտալացի երկրպագուներն իսկական ակցիա են արել իսպանական թիմի դեմ: Նախ մոտ 700 ֆուտբոլասերներ շրջապատել են այն հյուրանոցի մուտքը, որտեղ հանգրվանել են մադրիդցի ֆուտբոլիստները: «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը այդ իսկ պատճառով ստիպված հետաձգել է առավոտյան պարապմունքը: Անցած գիշեր «Նապոլիի» առավել ակտիվ ֆաները անընդհատ աղմկել են նույն հյուրանոցի շրջակայքում, մշտապես միացրել են իրենց մեքենաների անվտանգության ազդանշանները: Հանդիպումը մեծ հետաքրքրություն է առաջացրել Նեապոլում: Ինչպես նշում են տեղական թերթերը, 40 եվրո արժեք ունեցող տոմսերի համար վերավաճառողները պահանջում են 800-1000 եվրո: Հարկ է նշել, որ «Ռեալը» երկրորդ անգամ է հյուրընկալվում «Նապոլիին»: 1987 թվականի աշնանը թիմերը արդեն հանդիպել են միմյանց հետ: Այն ժամանակ «Ռեալն» իր հարկի տակ հաղթել էր 2:0 հաշվով, իսկ Նեապոլում ոչ-ոքի էր խաղացել՝ 1:1: Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ Մադրիդում կայացած առաջին խաղում տանտերերը վստահ հաղթանակ են տարել՝ 3:1: