Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլի ֆաները դատապարտել են ՀՀԿ-ին

Սպորտ
sport-faf

«Առաջին Հայկական Ճակատ» ֆան շարժումը հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետական կուսակցության: «Հայաստանի Հանրապետական կուսակցության քարոզարշավի հոլովակներից մեկում` առանց ՖԱՖ-ի իմացության եւ համաձայնության, տեղադրված է կարճ հատված ՖԱՖ-ի սեկցիայից` ՖԱՖ-ականների մասնակցությամբ: Արդեն առաջին նմանատիպ դեպքը չէ, որ վերոնշյալ կուսակցությունը ՖԱՖ-ի մասնակցությամբ կադրեր է տեղադրում քարոզչական հոլովակների մեջ: Դատապարտում եւ պահանջում ենք՝ մեր մասնակցությամբ կադրերի հատվածը հանվի եւ այլևս չօգտագործվի նմանատիպ հոլովակներում: Բազմիցս հայտարարել ենք՝ ՖԱՖ-ը ապաքաղաքական կառույց է եւ չի հարում որեւէ քաղաքական ուժի: Շարժման անդամների մասնակցությամբ կադրեր չպետք է հայտնվեն ինչ-որ ուժերի քարոզչական հոլովակներում»: Հարգանքով` ՖԱՖ ղեկավար մարմին