Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաստաբանների պալատին այլընտրանք պետք է ստեղծվի. փաստաբաններ (տեսանյութ)

Քաղաքականություն
pastabanner

Փաստաբանների պալատին այլընտրանք է պետք, այլ կառույց պետք է ստեղծվի, որը պետք է  լինի անվերահսկելի:  Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ահազանգեցին փաստաբանները: Փաստաբան Լուսինե Սահակյանի խոսքերով՝ իրականում կառույցը հիվանդ է եւ փաստաբանների պալատի խորհրդում այնպիսի մարդիկ են ընդգրկվել, որոնք կիսում են պալատի նախագահ Արա Զոհրաբյանի  տեսակետը, իսկ չկիսողների նկատմամբ հետապնդումներ են  սկսվել: « Հետապնդումները հանգեցրեցին նրան, որ իրավապահ մարմինները թեեւ գիտեին, որ ուժեղ փաստաբանական պալատ գոյություն ունի եւ շատ զգույշ էին վերաբերվում փաստաբաններին, համապատասխան կառույցները իրենք սկսեցին ոտնահարել փաստաբանների իրավունքները:  ՔԿՀ-ներում, որտեղ փաստաբանները չէին կարողանում առանձնատեսակցություն ունենալ իրենց պաշտպանյալների հետ, որովհետեւ համատարած խուզարկություններ սկսվեցին փաստաբանների նկատմամբ»,- ասաց Լուսինե Սահակյանը:   Փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ ավելացնում է՝   փաստաբանությունը դրված է վտանգի տակ եւ դրա վառ ապացույցը վերջին ընտրությունների արդյունքներն են. « Ընտրվել է իշխանական ցուցակ ամբողջությամբ, ում մեջ փաստաբանների մեջ, երբ նրանք պետք է լինեն անկախ եւ մտածող մարդիկ: Շատ սխալ է, երբ իշխանական ցուցակի ամենաքիչ քվեն ստացողը ստացել է ավելի շատ՝ 150 ձայնով ավել, քան Ռուբեն Սահակյանը: Այդ 12 հոգին թող ինձանից չնեղանան, բայց բոլորը իրար հետ վերցրած եւ անգամ երկու  բազմապատկես, փաստաբանության մեջ չեն հասնի Ռուբեն Սահակյանին»: Ռուբեն Սահակյանը Փաստաբանների պալատի նախկին նախագահն է, որ իր թեկնածությունը դրել էր խորհրդի  ընտրության ժամանակ: Տիգրան Աթանեսյանի խոսքերով՝ միակ իշխանությունը, որ ունի  Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, փաստաբանների նկատմամբ հարուցվող անհիմն կարգապահական վարույթներն են եւ արտոնագրից զրկելը: Առաջիկայում պալատում տեղի են ունենալու նախագահի ընտրություններ, սակայն Տիգրան Աթանեսյանը չի պատրաստվում իր թեկնածությունը դնել: «Չեմ պատկերացնում, թե խորհրդի եւ աշխատակազմի հետ ինչպես եմ աշխատելու»,-եզրափակեց Տիգրան Աթանեսյանը: