Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթերային յուղից՝ ցլիկների բտում. ներդրումային ծրագրեր Արմավիրում

Տնտեսություն
gyux

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում նախօրեին հրավիրվել էր խորհրդակցություն ՀՀ Արմավիրիմարզից ստացված գյուղատնտեսության ոլորտին առնչվող ներդրումային ծրագրերը քննարկելունպատակով: Խորհրդակցությունը վարում էր նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, մասնակցումէին ՀՀ կառավարության աշխատակազմի, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի, «Գյուղական ֆինանսականկառույց-ԾԻԳ» պետական հիմնարկի, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանազգային կենտրոնի, Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամիներկայացուցիչներ, ծրագրերի շահառուներ և այլ պատասխանատուներ: Ընդհանուր առմամբ, Արմավիրի մարզից ներկայացվել է գյուղատնտեսությանն առնչվող թվով 15 ներդրումային ծրագիր, որոնց շրջանակում, մասնավորապես, նախատեսվում է հիմնել խտանյութերի և պահածոների արտադրության համալիր գործարան, ոռոգման կաթիլային եղանակով մշակել բոստանային մշակաբույսեր, վերագործարկել պտղասառնարան, կառուցել պարարտանյութերի և կաթիլային խողովակների արտադրության գործարաններ, հիմնել ելակի ջերմատուն, կազմակերպել մատուտակի արմատների արտադրություն, ժամանակակից տեխնոլոգիաներով  հագեցած ջերմատներում աճեցնել օրգանիկ գյուղմթերք, կազմակերպել վարդաբույր խորդենու եթերային յուղի արտադրություն, ընդլայնել «Ոսկենի» գինու արտադրությունը, ինչպես նաև ունիվերսալ ֆերմայում ցլիկների բտման կազմակերպում և բարձրորակ օրգանական մսի արտադրություն: Պատասխանատուները շահառուների հետ համատեղ քննարկել են ներկայացված ծրագրերի ֆինանսականգնահատականները, նպատակահարմարությունն ու հիմնավորումները, ինչպես նաև ֆինանսավորմանուղղություններն ու աջակցության տարբերակները:     ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին