Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

7641 փորձաքննություն. հաշմանդամություն է սահմանվել 6284 անձի

Հասարակություն
3065

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության՝ 18 տարածքային մարմինների կողմից 2017թ.-ի հունվարի 23-ից փետրվարի 28-ը ընկած ժամանակահատվածում իրականացվել են  7641 փորձաքննություն, որից հաշմանդամություն է սահմանվել 6284 անձի, հաշմանդամ չեն ճանաչվել 1356 անձ:  Առողջապահական կազմակերպությունների ուղեգրերով տարածքային մարմիններում առաջին անգամ փորձաքննվել է 1720 անձ, որից հաշմանդամություն է սահմանվել 1345 անձի, հաշմանդամ չեն ճանաչվել 375-ը: Այս դեպքում հաշմանդամ չճանաչված  անձինք, այն հիվանդություն ունեցող անձինք են, ում մոտ դեռևս չի առաջացել օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարում կամ ունեն աննշան խանգարում,  հետևաբար այս անձինք ունեն առողջապահական համակարգում բուժումներ և դեղորայք ստանալու կարիք, որպեսզի նրանց մոտ հիվանդությունը չխորանա,   օրգանիզմի ֆունկցիաները չխանգարվեն և  հետագայում անձը  հաշմանդամություն ձեռք չբերի:  Ըստ հաշմանդամության խմբերի` I–ին խումբ` 75 անձ II-րդ խումբ`  293 անձ III-րդ  խումբ` 846 անձ  «Հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ սահմանվել է  131 երեխայի:  Վերափորձաքննություն իրականացվել է 5921 անձի, որից հաշմանդամություն է սահմանվել 4939 անձի, հաշմանդամ չեն ճանաչվել 982-ը,  այս դեպքում բուժման  և վերականգնողական միջոցառումների արդյունքում  այդ անձանց մոտ  վերականգնվել են ֆունկցիաների խանգարումները, կենսագործունեությունը չի սահմանափակվել և նրանք հաշմանդամ չեն ճանաչվել:      Վերափորձաքննվածներն ըստ խմբերի` I–ին խումբ` 70 անձ II-րդ  խումբ`  860 անձ III-րդ  խումբ` 3.762 անձ Հաշմանդամություն ունեցող երեխա կարգավիճակ սահմանվել է  247 երեխայի:  Վերափորձաքննվածներից`  ա) ավելի թեթև հաշմանդամության խումբ է սահմանվել 269 անձի, այսինքն՝ այդ անձանց մոտ գրանցվել է ֆունկցիաների խանգարման  և կենսագործունեության սահմանափակման վերականգնում (օրինակ՝ հաշմանդամության երկրորդ խմբից՝ երրորդ  խումբ կամ առաջինից՝ երկրորդ խումբ):  բ) հաշմանդամության խմբերի ծանրացումը կազմել է 110, այսինքն, այդ անձանց մոտ գրանցվել է ֆունկցիաների խանգարման վատթարացում և կենսագործունեության սահմանափակման խորացում  /երրորդ խմբից՝ երկրորդ կամ երկրորդից՝ առաջին խումբ/:   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին