Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատգամավորության թեկնածուն կմնա կալանքի տակ

Հասարակություն
andrias-ghukasyan

Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների դատարանն այսօր մերժեց  «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքով թիվ 4 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Անդրիաս Ղուկասյանի դիմումը՝ կալանքը գրավով փոխարինելու մասին։ Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն «Ա1+»-ին փոխանցեց, որ իրենք որպես գրավ առաջարկել էին 1,5 մլն դրամ, բայց միջնորդության մեջ նշել էին, որ դատարանը կարող է ցանկացած ողջամիտ գումար նշել:    Նիստին ներկա Անդրիաս Ղուկասյանը  նշել է, որ իրեն կալանքի տակ պահելը քաղաքական բնույթ է կրում  եւ դա  կապված է ապրիլյան դեպքերի ժամանակ տեսանյութը հրապարակելու հետ: Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է հուլիսի 29-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ժամանակ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։