Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի մարմնամարզիկները կմասնակցեն աշխարհի գավաթին (տեսանյութ)

Սպորտ
sport-gimnastika-1

«ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը քանի որ ավելացրել է մեր ֆեդերացիայի բյուջեն, որն այս տարի կազմում է 41 մլն դրամ, ապա մենք հնարավորություն ենք ստացել ուսհավաքներին ընդգրկելու նաեւ երիտասարդ մարզիկներին: Այս տարի խնդիր ենք դրել երկու գործիքներով ավելացնել մեր մարմնամարզիկների ծրագրերը: Նպատակը 2018 թվականից սկսած աշխարհի թիմային առաջնություններին մասնակցելն է, որպեսզի պայքարենք 2020թ օլիմպիական խաղերի ուղեգրի համար», - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Մեր ընտրանին արդեն մարտի 9-ին մեկնելու է Դոհա, որտեղ անցկացնելու է 11-օրյա ուսհավաք, որից հետո մասնակցելու է աշխարհի գավաթի խաղարկությանը: Հակոբ Սերոբյանը թիմ է հրավիրել չորս մարզիկերի՝ Արթուր Թովմասյանին, Վահագն Դավթյանին, Արթուր Դավթյանին եւ  Հարություն Մերդինյանին: Աշխարհի առաջնությունից առաջ մեր թիմը հավաք կանցկացնի Թբիլիսիում, որտեղ մարզումային պայմաններն ավելի լավն են, քան մեզ մոտ: Հակոբ Սերոբյանն անդրադարձավ նաեւ Հայաստանի կանանց հավաքականին: Ըստ մասնագետի, մեր մարմնամարզուհիներն ավելի լավ արդյունքների կհասնեն, եթե նրանց մարզեն տղամարդիկ: «Բավական է նշել, որ մարզումների ժամանակ տղամարդ-մարզիչն ավելի լավ կարող է փոխապահովագրել մարզուհուն, քան կին մարզիչը: Աշխարհի առաջատար երկրներում կանանց մարզիչները հիմնականում տղամարդիկ են», - եզրակացրեց Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը: