Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԿՎ-ն՝ Վահան Շիրխանյանի պահման պայմանների մասին

Պաշտոնական
Shirkhanyan-Vahan3

Մարտի 5-ին զանգվածային լրատվության միջոցներով ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանի այն  հայտարարությունը, թե իբր «խուցը նեղ է, փոքրիկ ու շատ խոնավ` պատերի ներքևի հատվածը խոնավությունից բորբոսնել է: Այդ նեղ խցում կալանավորները չորսն են եղել, սակայն այն բանից, երբ Վ. Շիրխանյանը դժգոհել է խցի պայմաններից ու վիճակից, մոտ մեկ ժամվա մեջ ևս մեկ կալանավոր են բերել խուց», իրականության հետ աղերս չունի: Հայտնում ենք, որ Վ. Շիրխանյանը գտնվում է կալանավորված անձանց համար նախատեսված բավարար պայմաններով 18 քմ խցում, ինչը սահմանված է Հայաստանի Հանրապետության «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով, և այդ խցում պահվում են չորս անձինք, այլ ոչ հինգ, ինչպես պնդում է փաստաբանը:   ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին