Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպայի վատագույն արդյունքը՝ Հայաստանի նոր ռեկորդ

Սպորտ
aaxx

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած թեթեւ աթլետիկայի Եվրոպայի ձմեռային առաջնությունում մեր մարզիկ-մարզուհիները լիովին ձախողվել են: Եռացատկորդ Լեւոն Աղասյանը ընդհանրապես տապալել է բոլոր փորձերը եւ զրո ստացել: Վազորդ Տիգրան Մկրտչյանը 800մ վազքում ցույց է տվել 1:53.54 արդյունք եւ զբաղեցևել նախավերջին 23-րդ տեղը: Տղամարդկանց 1500մ վազքում հանդես եկած Երվանդ Մկրտչյանը 22 մասնակիցների մեջ գրավել է 20-րդ տեղը՝ արձանագրելով 3:54.53 արդյունք: Կանանց առաջնությունում Գայանե Չիլոյանը 60մ վազքում չնայած ցույց է տվել վատագույն արդյունքը՝ 7.58, սակայն հանրապետական նոր ռեկորդ է սահմանել: Ամալյա Շարոյանը 400մ վազքում նույնպես վերջին՝ 29-րդ տեղն է զբաղեցրել: Նշենք, հավաքականի հետ Սերբիա են մեկնել Հայաստանի ազգային ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը եւ մարզիչ Արսեն Պետրոսյանը: