Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիրակի.Գիշերօթիկների փակվելով մեծանում է մուրացիկ երեխաների թիվը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
1-1

Հայաստանում բոլոր երեխաները պետք է ապրեն ընտանիքներում. համենայնդեպս, մեր պետությունը գնում է դեպի այդ նպատակը։   Երեխաների շուրջօրյա խնամք իրականացնող հաստատությունները՝ մանկատները, գիշերօթիկ դպրոցները պետք է վերակազմակերպվեն սոցիալական հոգածության կենտրոնների։ Գործընթացն սկսվել է մոտ տասը տարի առաջ՝ օրենքի համապատասխան փոփոխությամբ և պետք է հասնենք նրան, որպեսզի մեր երկրում բոլոր երեխաները մեծանան ընտանիքներում՝ զուգահեռ իրականացնելով սոցիալական աջակցություն՝ պետության ու ՀԿ –ների ջանքերով։ Գնահատման արդյունքները ցույց են տալիս, որ երեխաների գերակշիռ մասը՝ 65 %, կարող է   վերադառնալ կենսաբանական ընտանիք, եթե բարեփոխումների շրջանակում նրանց բնակության համայնքներում, կարիքներին համապատասխան, ստեղծվեն այլընտրանքային ծառայություններ: Ի՞նչ ռիսկեր կան այս գործընթացում, ինչո՞ւ է այն հապաղում։ Թողարկման հյուրերն են Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը և Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը։ Թողարկման համար տեսանյութեր են պատրաստել «Ցայգ» և «Լոռի» ՀԸ մեր գործընկերները։