Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռունալդուն՝ Նեապոլի քաղաքապետ»

Սպորտ
unnamed-6-1

  Իտալական Նեապոլ քաղաքի ղեկավարությունը չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Նապոլի» - «Ռեալ» խաղից առաջ համարյա լուծել է բոլոր խնդիրները: Ինչպես նշում է իսպանական «Մարկա» թերթը, Նեապոլում, որն աշխարհի ամենաաղտոտված քաղաքներից մեկն է, արդեն մի քանի օր է կատարում են ամենօրյա աղբահանություն: Կարգավորվել են նաեւ երթեւեկության հարցերը, ճանապարհային ոստիկաններն ամեն ինչ անում են խցանումներ չառաջանալու համար: Կարգի են բերվել կենտրոնական փողոցները, վերացվել են ճանապարհային բոլոր փոսերը: Ըստ քաղաքաբնակների՝ Նեապոլը երբեք այդքան մաքուր եւ բարեկարգ չի եղել: Զարմանալի չէ, որ Նեապոլում հրապարակվող Il Mattino թերթը լույս է տեսել զավեշտալի վերնագրով. «Ռոնալդուն՝ Նեապոլի քաղաքապետ»: Նշենք, որ «Նապոլի» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա մարտի 7-ին: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է իսպանական ակումբի վստահ հաղթանակով՝ 3:1: unnamed-4 unnamed-5