Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերսկսվեց ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը

Սպորտ
foot-1

«Բանանց» - «Ալաշկերտ» հանդիպումով այսօր վերսկսեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը: Խաղի 27-րդ րոպեին հյուրերի ավագ Վահագն Մինասյանը բացեց հաշիվը: Դաշտի տերերը դեռեւս ուշքի չէին եկել բաց թողած գոլից, երբ Ուրոշ Նենադովիչը 32-րդ րոպեին կրկնապատկեց այն: Հանդիպման նախավերջին րոպեին «Բանանցի» ֆուտբոլիստ Կարեն Մելքոնյանը խփեց միակ պատասխան գնդակը: Այդպիսով, «Ալաշկերտը» հաղթեց 2:1 հաշվով եւ կրճատեց մրցաշարի առաջատար «Շիրակի» հետ ունեցած միավորների տարբերությունը: Այժմ այն կազմում է մեկ միավոր: «Բանանցը» կրեց 10-րդ հոբելյանական պարտությունն ընթացիկ առաջնությունում եւ շարունակում է մնալ նախավերջին՝ 5-րդ տեղում: