Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահան Շիրխանյանին հետազոտել են, բայց չեն բուժել

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Vahan-Shirxanyan1

Հանցավոր համագործակցության գործով ամբաստանյալ եւ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին երեկ  քաղաքացիական հիվանդանոցից  տեղափոխել են «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ: Ինչպես «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Հայկ Ալումյանը, Վահան Շիրխանյանը հիվանդանոցում բուժում չի ստացել, պարզապես հետազոտություններ են անցկացվել: Վահան Շիրխանյանին հիվանդանոց տեղափոխեցին այն ժամանակ, երբ ՄԻԵԴ-ը նրա  առողջության հետ կապված   Հայաստանի կառավարությանը 5 տարբեր  հարցեր է ուղղել, որոնց պատասխանելու համար  կառավարությանը մինչեւ փետրվարի 22-ը ժամանակ էր տվել:  «Ոչ թե մտահոգված էին նրա առողջությամբ, այլ ուղղակի թուղթ պետք է ցույց տային Մարդու իրավունքների եվրոպական դատարանին», - ավելացրեց պաշտպանը:  Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ երկուշաբթի օրը այդ տեղեկությունները կուղարկեն ՄԻԵԴ:  Վահան Շիրխանյանը ողնաշարի հետ կապված լուրջ խնդիրներ ունի եւ ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել: Նա չի կարողանում ներկայանալ նաեւ դատական նիստերին եւ խնդրում է իրեն տրամադրել պատգարակ: