Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակտիվիստը պահանջում է արդարացնել իրեն

Քաղաքականություն
gevorg-safarya

Բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը  եւ կայացնել  արդարացման դատական ակտ:  2 տարվա ազատազրկման դատապարտված  Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանը նման պահանջով   վերաքննիչ բողոք է ներկայացրել: «Դատալեքս» տեղեկատվական կայքից տեղեկանում ենք, որ  բողոքն արդեն մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Ռուբիկ Մխիթարյանին, Սերգեյ Չիչոյանին եւ Մհեր Արղամանյանին:     Հիշեցնենք, որ 2016 թ Ամանորի գիշերը Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու փորձից հետո Գեւորգ Սաֆարյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման: Դատարանը նրան մեղավոր ճանաչեց  իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:  Գեւորգ Սաֆարյանը պարբերաբար դատարանում հայտարարում էր, որ  ամբաստանյալի աթոռին ոչ թե ինքը պետք է նստած լիներ, այլ Գեղամ Խաչատրյանը: Գեւորգ Սաֆարյանը միջադեպից հետո վնասվածքներ էր ստացել: