Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի առաջիկա խաղերը

Սպորտ
heno

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի իր թիմի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» առաջիկա երկու հանդիպումները: «Մխիթարյանն առայժմ խաղից դուրս է գտնվում: Նա դեռեւս պատրաստ չէ «Բորնմութի» հետ խաղին: Կարծում եմ, նա պատրաստ կլինի հաջորդ շաբաթվա վերջում», - Անգլիայի առաջնության հերթական խաղից առաջ ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Դա նշանակում է, որ մեր ֆուտբոլիստը բաց կթողնի այսօր նախատեսված «Բորնմութի» եւ մարտի 9-ին կայանալիք Եվրոպայի լիգայի «Ռոստովի» հետ արտագնա խաղերը: