Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեր-Պետրոսյանը վետո դրեց, իսկ Քոչարյանը ճնշմանը չդիմացավ. Լ. Զուրաբյան. Առավոտ

Քաղաքականություն
Levon_Zurabyan

ՀԱԿ-ը պատասխանում է Փոստանջյանի՝ 94-ի զինադադարը դավաճանություն որակելու քննադատությանը եւ Օսկանյանի արդարացմանը, թե մեղավոր չենք «Բոլոր այն անձինք, ովքեր հանդես են գալիս որպես քաղաքական գործիչներ եւ հայտարարում են կամ կհայտարարեն, թե իրենք կարող են կարգավորել Արեւելյան հարցի բաղկացուցիչ մասը կազմող թուրք-ադրբեջանական ագրեսիան` տալ լուծում, որտեղ չեն լինի հաղթողներ ու պարտվողներ, եւ չեն լինի միակողմանի զիջումներ, ուղղակի կրկնում են 1994 թվականի դավաճանությունը, երբ Ադրբեջանին կապիտուլյացիայի ենթարկելու փաստաթղթի կնքման փոխարեն ստորագրվեց զինադադարի մասին փաստաթուղթը». Զարուհի Փոստանջյանը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ ՕՐՕ դաշինքի համաժողովում ԼՂ հարցի կարգավորման մասին իր գնահատականներից հետո այսպիսի գրառում էր արել ֆեյսբուքում: Ըստ նրա՝ «երկարատեւ խաղաղություն ունենալու համար ոչ թե պետք է գնալ զիջումների, փոխզիջումների, այլ պետք է նախեւառաջ վերականգնել 1994 թվականի զինադադարով հաստատված սահմանային դիրքերը, եւ ապա առաջ գնալ` ազատագրելով Դաշտային Արցախը եւ Ուտիքը, վերականգնելով պատմական հայկական Արցախի (շուրջ 12 հազար քառակուսի կիլոմետր) եւ Ուտիքի (շուրջ 12 հազար քառակուսի կիլոմետր) նահանգների տարածքային ամբողջականությունը»: Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը 94-ի զինադադարի պայմանագիրը դավաճանություն որակելու համար այսպես պատասխանեց նրան. «Զարուհի Փոստանջյանն այնքան հեռու է եղել ռազմական գործողություններից եւ իրավիճակին իսկապես ծանոթ լինելուց: 94-ի զինադադարը կայացվել է մի իրավիճակում, երբ որեւէ այլընտրանք գոյություն չուներ: Ով չգիտի՝ ես կարող եմ ասել հետեւյալը. 94-ի ապրիլին գնում էր գործողություն, որի նպատակն էր գրավել Միրբաշիրը: Սակայն շատ վատ պայմանների պատճառով՝ անձրեւների եւ խոնավության, տանկերը չէին կարողանում գնալ, անանցանելի էր այդ ճանապարհը տանկերի համար: Դրա համար ամբողջ ապրիլին այդ օպերացիան ձգձգվեց եւ չէր կարողանում առաջ գնալ: Իսկ մայիսին եղան ընդհանրապես ամբողջ պատերազմի մեջ ամենադաժան մարտերը: Մենակ մայիսյան առաջին մի քանի օրվա մեջ հայկական բանակը կորցրել է 1000-ից ավելի զինվոր: Դա եղել է ամենաինտենսիվ, ամենածանր պատերազմը: Կարող է մի օր գա, երբ ես կարողանամ խոսել սրա մասին, պետական գաղտնիքներ բացահայտել, բայց զինադադարը կայացվել է մի վիճակում, երբ զինադադարի ալտերնատիվ չի եղել, երբ բանակի բարձրագույն հրամանատարությունը զինադադարի կնքման խնդիր է դրել Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջ, որովհետեւ այլ տարբերակ այլեւս չկար»: Իսկ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, պատասխանելով մեր հարցին Ղարաբաղը բանակցությունների սեղանից դուրս թողնելու վերաբերյալ, լինելով այդ ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբում բանակցությունների գծով պատասխանատու, վստահեցրեց, որ իր մեղքը այդտեղ չկա: Ավելին՝ նա ասաց, որ այդ ժամանակվա իշխանություններն էլ մեղավոր չեն, մեղավորը Ադրբեջանն է: Լեւոն Զուրաբյանը սկսեց ծիծաղել Օսկանյանի այս տրամաբանության հետ կապված: Նրա խոսքերով՝ «Եթե այս տրամաբանությամբ գնանք, ընդհանրապես Հայաստանի բոլոր պրոբլեմների համար կարելի է մեղադրել Ադրբեջանին: Ի վերջո՝ եթե չլիներ Ադրբեջանը, մենք ստիպված չէինք լինի լինել այս հակամարտության մեջ, շրջափակումների մեջ, ռազմական բեռ տանել, մեր տնտեսությունը չէր խեղդվի եւ այլն: Ինձ համար մի քիչ աբսուրդ է նման արդարացումը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով