Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Դատախազությունը դեռ քննարկում է Հաց բերողի խափանման միջոցը փոխելու դիմումը

Քաղաքականություն
hac-berox

«Սասնա ծռեր»-ին հաց հասցրած Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դիմումը դեռ  քննարկվում է:  Դատախազության հանրային կապերի բաժնից «Ա1+»-ին հայտնեցին, որ այս պահի  դրությամբ նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որոշում կայացված չէ:  Հիշեցնենք, որ 26 պատգամավոր անձնական երաշխավորագիր է ներկայացրել Գլխավոր դատախազին՝ Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու համար:  Հաց բերողին ազատ արձակելու պահանջով Ազատության հրապարակում նստացույց են սկսել նաեւ մի խումբ երիտասարդներ: Իր խափանման միջոցը փոխելու պահանջով փետրվարի 10-ից հացադուլ է հայտարարել Արթուր Սարգսյանը: Առողջական բազմաթիվ խնդիրներ ունեցող հաց բերողի առողջական վիճակը գնալով վատանում է: Պաշտպաններն ահազանգում են՝ նա նույնիսկ  ինքնուրույն չի  կարողանում վեր կենալ անկողնուց՝ սեփական կարիքները հոգալու համար:  Իսկ այսօր ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը եւ Էդմոն Մարուքյանը  այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում էինք։ «Հաց բերող Արթուր Սարգսյանը շարունակում է հացադուլը, նրա վիճակը ավելի է վատացել։ ՔԿՀ վարչակազմը երկու անգամ շտապօգնություն է կանչել Հաց բերողին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար, բայց նա կտրականապես հրաժարվել է։ Շարունակում է հրաժարվել որևէ բուժօգնությունից։ Սպասում ենք Հաց բերողի խափանման միջոցը փոխելու մեր պատգամավորական միջնորդությանը Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պատասխանին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։