Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բախտ պիտի ունենաս, որ սառույցը գլխիդ չընկնի

Հասարակություն
8

Երեւանում քայլելիս հնարավորինս մոռացեք, որ մարտի 3-ն է։ Թեեւ օրացույցով գարուն է, սակայն մառախուղի պատճառով ավելի մռայլ թվացող շենքերից կախված սառույցները ամենացուրտ ձմեռվա մասին են հիշեցնում։ Այս պատկերը «Ա1+»-ի լուսանկարչական խցիկն արձանագրել է այսօր կեսօրին Երեւանի կենտրոնում՝  Վերնիսաժի հարեւանությամբ։ 2  4 Այս տան տերերը Երեւանում չեն,- վստահեցնում է հարեւանը։ Այսինքն՝  այս սառույցը միայն արեւի միջամտությամբ կհրաժարվի իր տեղից։  Բայց այս դեպքում արժե հիշել, որ արդեն գարուն է, ու շենքերի մոտով անցնելիս՝ ոչ միայն նայել ոտքի տակ, այլեւ գլխի վերեւ։ 10 7 Թեեւ ջերմաստիճանի կտրուկ բարձրացում չի արձանագրվել, բայց այս ավտոմեքենայի բախտը հաստատ չի բերել։ Վարորդինը բերել է, որ մեքենայում չի եղել, ու նաեւ այն անցորդինը, որն վտանգավոր պահին այդ տեղով չի անցել։ Իսկ  լուսանկարի հեղինակը հենց ավտոմեքենայի տերն է՝ կանադահայ գործարար, որն այս պահից   վաճառում է իր մեքենան։ meqena Բայց մի հարցում բոլորիս բախտը բերել է. այն, որ  Բուզանդի փողոցի շենքերից մեկին կպած այս սառցաբեկորը ներքեւում է, ոչ թե վերեւում։ 3