Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դրամագլխից 25 000-ական դրամը կարելի է տնօրինել նաև հունվար, փետրվար, մարտ ամիսներին

Հասարակություն
npast

2017 թվականի մարտի 2-ի ՀՀ կառավարության նիստում ընդունված որոշման համաձայն` 2017 թվականին ևս ընտանեկան դրամագլուխը կարող է տնօրինվել ամսական առավելագույնը 25000 դրամի չափով այլ բանկային հաշվին փոխանցելու միջոցով: Մինչև 2017 թվականի ապրիլի 1-ը դիմելու դեպքում 25000-ական դրամ այլ բանկային հաշվին հնարավոր է փոխանցել նաև 2017թ. հունվար, փետրվար և մարտ ամիսների համար, սակայն երեխայի մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվանից ոչ շուտ: Օրինակ` եթե երեխայի  1 տարին լրանում է 2017թ. փետրվարին, մինչև ապրիլի 1-ը դիմելու դեպքում կարող է փոխանցում կատարվել նաև մարտ ամսվա համար: 2017 թվականի ապրիլի 1-ից հետո դիմելու դեպքում ընտանեկան դրամագլուխը պարբերական վճարումներ կատարելու միջոցով կարող է տնօրինվել դիմելու ամսվա 1-ից:  25000 դրամը բանկային հաշվին փոխանցելու համար ընտանեկան դրամագլուխըտնօրինելու իրավունք ունեցող ծնողը բանկին ներկայացնում է դիմում: Բանկըդիմումի հիման վրա ընտանեկան դրամագլխից գումարը փոխանցում է դիմողիկողմից ներկայացրած բանկային հաշվին ոչ ուշ, քան դիմում ներկայացնելունհաջորդող 3-րդ աշխատանքային օրը: Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից:  Հիշեցնենք՝ ընտանեկան դրամագլուխը ձևավորվում է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում: 3-րդ և 4-րդ երեխաների ծնվելու դեպքում պետությունը տրամադրում է երեխայիծննդյան  միանվագ նպաստ 1 մլն դրամի չափով, որից 500 000-ը անմիջապեսվճարվող գումարն է,  մյուս  500 000 դրամը, որպես ընտանեկան դրամագլուխ,փոխանցվում է նոր ծնված երեխայի անվամբ բացված հատուկ հաշվին: 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` պետությունը տրամադրում է 1.5 մլն դրամ ծննդյան միանվագ նպաստ, որից մեկ միլիոն դրամը որպես ընտանեկան դրամագլուխ:     ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին