Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իր ժողովրդին լռեցնելու համար Ադրբեջանը սրեց իրավիճակը սահմանին. Միրզոև (տեսանյութ)

Քաղաքականություն
mirzoyev

Ադրբեջանից Հայաստան եկած թալիշական ազգային շարժման ակտիվիստ Շահին Միրզոևը կարծում է, որ վերջին օրերին արցախա-ադրբեջանական սահմանում տիրող էսկալացիան արդյունք է Ալիևի վարած ներքին քաղաքականության. «Բոլորին է հայտնի, որ Ալիևն իր կնոջը նշանակեց փոխնախագահ, իսկ ներքին գործերի նախարարն իր որդուն նշանակեց տեղակալ, ինչն առաջացրեց հասարակության դժգոհությունը։ Դա լռեցնելու համար սրեցին իրավիճակը սահմանին»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Միրզոևը հասկանում է այն թալիշցիներին, որոնք մնացել են Ադրբեջանում, թեև ցանկություն ունեն լքել այդ երկիրը. «Ավելորդ մեկ բառ կամ քայլ, և դա կլինի ոչ միայն նրանց վերջը, այլև նրանց հարազատների»,-նշեց նա՝ հավելելով, որ Ադրբեջանում գտնվող իր բարեկամները նույնպես վտանգի տակ են։ Շահին Միրզոևն ամեն օր իր հասցեին սպառնալիքներ է ստանում, անգամ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներից, որոնք առաջարկում են մահապատժի ենթարկել նրան որպես ազգի թշնամի։ Միրզոևը նշեց, որ Հայաստանում իրեն շատ լավ են վերաբերվում, ինքն էլ փորձում է ադապտացվել։ Նրա կարծիքով՝ Ղարաբաղյան խնդիրը կկարգավորվի միայն այն ժամանակ, երբ Ալիևի ռեժիմը տապալվի. «Ցանկացած ղեկավարի զենքն իր ժողովուրդն է, ինչը Ալիևը չունի»։